«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Այնպես է ստացվել, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրերին իշխանությունները հանկարծ հիշել են ղարաբաղյան խնդրի մասին։ Երեւի ինչ-որ մեկը նրանց հուշել է, որ այդ թեման «շահեկան է» ՀՀԿ-ի համար, իսկ ընդդիմությունը ասելիք չունի։ Թիրախը, հասկանալի է, Հայ ազգային կոնգրեսն է, իսկ հիմնական գաղափարը սա է. – «Արդեն 15 տարի է` ընդդիմությունը պնդում է, որ եթե այսպես շարունակվի` կկորցնենք Ղարաբաղը, բայց այդ կանխատեսումները չեն իրականանում, ստատուս-քվոն էլ պահպանվում է»։ «Առաջին հայացքից թվում է, թե իրավիճակը իսկապես չի փոխվել` ինչպես 18 տարի առաջ, այնպես էլ այսօր հայկական ուժերը վերահսկում են 11.5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, բանակցությունները շարունակվում են, մեր նկատմամբ էլ որեւէ պատժամիջոց չի կիրառվում», – գրում է թերթը` շարունակելով. – «Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ստատուս-քվոն պահպանվում է։ Խնդիրն էլ հենց այն է, որ ստատուս-քվոն փոխվում է բառացիորեն ամեն օր, եւ չտեսնել սա` նշանակում է զբաղվել անիմաստ ինքնախաբեությամբ։ Բերենք կոնկրետ օրինակներ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում օրական միջին հաշվով ծնվում է 105 երեխա։ Ենթադրենք` օրական հինգ երեխա էլ Ղարաբաղում է ծնվում։ Ստացվեց 110։ Ադրբեջանում օրական միջին հաշվով ծնվում է 400 երեխա։ Սա նշանակում է, որ ամեն օր Ադրբեջանի բնակչությունը Հայաստանի բնակչության համեմատ ավելանում է 290 մարդով»։

 
Դիտել են 31 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info