«Իրավունք»

«Իրավունք»-ը հրապարակել է հարցազրույց ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Հարց. – «Ամփոփելով այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներում հնչած կարծիքները, տեսակետները եւ փոխադարձ մեղադրանքները` հնարավոր համարո՞ւմ եք «Ժառանգություն» – ՀՀԿ կամ ՀԱԿ – ԲՀԿ կոալիցիան»։ Պատասխան. – «Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա քաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, նման զարգացումների հիմքեր չի տալիս (դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր, որն, ավաղ, իրականություն չի դառնա)։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած տարաբնույթ տենդենցներն ասպարեզ նետելուն, ապա պարզ է, որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգված, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ զանգվածը տանել իրենց կողմ` մյուս ուժերին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ ներկայացնելով։ Մենք այս առումով բացառություն չենք, տարբեր երկրներում ընտրական գործընթացներում նման տեխնոլոգիաներ հաճախ են կիրառվում»։ Հարց. – «Համամի՞տ եք այն մտքին, որ այս ընտրություններում հիմնական խաղացողները կամ պայքարողները լինելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն»։ Պատասխան. – «Ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանալու է առաջին տեղի եւ երկրորդ տեղի հավակնորդների միջեւ։ ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը»։

 
Դիտել են 30 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info