Orange Ընտանիք փաթեթ` 0 դրամ/րոպե ընտանիքի ներսում

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ընտանք փաթեթը, որը ներառում է միանգամից երեք SIM քարտ ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը կվճարի 20 դրամ օրավարձ: Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաև արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:

«Սա միանգամայն նոր խոսք է մեր կանխավճարային ծառայությունների պորտֆոլիոյում: Մինչ այժմ մենք առաջարկել ենք սակագնային պլաններ` հիմնված բաժանորդների առանձին սեգմենտների կարիքների վրա: Այժմ մենք ավելացնում ենք մեր առաջարկների ցանկին ամբողջական ու վերջնական լուծում ընտանքիների համար` անկախ նրանից, Երևանում են ապրում, թե մարզերում: Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն այս առաջարկի ընձեռած եզակի առավելությունները», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ակնկալում են ընտանիքի անդամների հետ խոսելու համար ունենալ շատ ցածր սակագներ, այնպես որ մենք այս առաջարկով անում ենք ավելին` սահմանելով 0 դրամ/րոպե ընտանիքի ներսում զանգերի համար: Դե իսկ քանի որ գիտենք, որ ցանկացած հայ ընտանիքում գոնե մեկ Orange SIM քարտ կա, ապա հնարավորություն ենք տալիս նաև արդեն գոյություն ունեցող մեկ SIM քարտ կցել ընտանեկան փաթեթին», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:

Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամ:

 
Դիտել են 41 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info