«ԱրմենՏել» ընկերությունն անցկացնում է տոնական մրցույթ «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով մրցույթի անցկացման մասին, որը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին: Մրցույթի նպատակն է բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին:

«Մեր հաղթանակների պատմությունները» թեմայով մրցույթն անց է կացվում Facebook սոցիալական ցանցի ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում. https://www.facebook.com/beeline.am

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ-ի մայիսի 11-ը ուղարկել հեղինակային հարցազրույց ազատագրական պատերազմների վետերանի հետ էլեկտրոնային փոստի հասցեով pr@beeline.am: Մրցույթին ընդունվելիք հարցազրույցները պետք է լինել տեսահոլովակի տեսքով` տեղադրված www.youtube.com կայքում կամ տեքստային, սակայն այս պարագայում անհրաժեշտ է, որպեսզի հարցազրույցի հեղինակը լուսանկարվի վետերանի հետ և տեքստին կից ուղարկի նաև այդ լուսանկարը:

Մրցույթի հաղթող կճանաչվի այն աշխատանքը, որը կհավաքի ամենաշատ Like ընկերության պաշտոնական էջի երկրպագուներից: Մրցույթն ավարտվում է մայիսի 18-ին, իսկ հաղթողը «ԱրմենՏել» ընկերությունից կստանա որպես մրցանակ պլանշետային համակարգիչ Samsung GT-P6200:

«Այս տոնական օրերին մենք հիշում ենք մեր հայրենակիցների տարած հաղթանակների մասին ոչ միայն Մեծ Հայրենականում, այլ նաև Արցախյան ազատագրական պատերազմում: Այս տարի Հաղթանակի օրը կրկնակի նշանակալից է հայ ժողովրդի համար, քանի որ մենք նշում են Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցը: «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթը հնարավորություն կտա երիտասարդ սերնդին հասարակության ավելի լայն շերտերին ներկայացնել պատմություններ` մեր վետերանների գործած սխրանքների, հաղթանակների, նրանց պարգևերների կամ պարզապես վերջիններիս կյանքից հետաքրքիր դրվագների մասին», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Մրցույթի մասնակցության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում. https://www.facebook.com/beeline.am:

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info