“Գտիր գնդակը” խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը

Այսօր Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-aմրցույթի մասին, որն այս շաբաթ օրը` մայիսի 19-ին, ֆուտբոլասերներին դուրս կբերի Երևանի փողոցներ` հնարավորություն ընձեռելով ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր:

Խաղ-մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օգտվեն Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածից (application), ինչպես նաև կիրառեն Երևանի մասին իրենց գիտելիքները և խնդիրներ լուծելու իրենց հմտությունները, որպեսզի կարողանան գտնել ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակը, որը մայիսի 19-ից հետո կմենկնի Լեհաստան և ս.թ. հունիսի 10-ին կօգտագործվի Գդանսկում կայանալիք Իտալիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Գնդակը գտնելու դեպքում հաջողակ մասնակիցներից միայն մեկին Orange-ի կողմից կհանձնվի երկու տոմս, որը վերջինիս կընձեռի ՈՒԵՖԱ EURO 2012 tm ֆուտբոլային առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Իսկ նա, ով գնդակը կգտնի առաջինը, Օրանժ Արմենիայի կողմից կստանա ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ և UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակ Tango12-ի պատճենը:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
 Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը ներբեռնելուն պես ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է և նրանք կարող են մասնակցել խաղին.
 Փնտրել և գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից.
 Օգտագործել տեղանքի վերաբերյալ իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ կռահելու համար խաղի մասնակիցները ստիպված կլինեն կիրառել Երևանի վերաբերյալ իրենց գիտելիքները, որոնց միջոցով կկարողանան գտնել թաքնված գնդակը: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաև ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետևել մրցույթի ընթացքին.
 Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես` մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն գտնված խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել այն սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների հետ:

«ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է այս տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությունը: «Գտիր գնդակը» խաղ-մրցույթը ֆուտբոլասերներին ընձեռում է այս հետաքրքրաշարժ խաղի մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև լուսանկարվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակի հետ, ստեղծելու այս սպորտային իրադարձության հետ կապված իրենց իսկ հիշվող ակնթարթը և ստանալու այլ հրաշալի մրցանակներ: Այս խաղ-մրցույթի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին նախապատրսատվել EURO 2012™-ին ինչպես նախկինում երբեևէ», – նշեց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրչյանը:

Ֆուտբոլասերների կողմից ներկայացված լուսանկարներից ժյուրին կընտրի միայն մեկ հաղթողի, որը Հայաստանից ներկա կգտնվի առաջնությանը: Հաղթողին կհանձնվի ս.թ. հունիսի 10-ին կայանալիք Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու ուղեգիր, որը ներառում է 2 տոմս, ինչպես նաև ուղևորության, կացության և սննդի ծախսերը:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթի առաջին երևանյան խաղը տեղի կունենա մայիսի 19-ին: Վերը նշված պաշտոնական ծրագրային հավելվածը հասանելի է iOS, Android և Blackberry պլատֆորմների համար: Մրցույթի մասին մանրամասների և ծրագրային հավելվածը ներբեռնելու համար պետք է այցելել http://orangearmenia.am/uefa-euro-2012/chase-the-ball.

Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: ՈՒԵՖԱ EURO 2012™-ը Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Նշված լայնամասշտաբ հովանավորության նախագծի և Orange Ֆուտբոլասերների Գավաթ մրցույթի մասնակից երկրների շարքում են Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան Շվեյցարիան և Հայաստանը:

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info