Նախկինում դատված «Բանգլադեշցի Արամիկը»` ոչ սթափ վիճակում ավտովթարի պատճառ. կան վիրավորներ (ֆոտո)

Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 7.30–ի սահմաններում, Երևանի բնակիչ 28-ամյա Արամ Մացանյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 31 ՕՕ 654 համարանիշի ավտոմեքենան, Սայաթ–Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Սևան Կալլաշյանի վարած «Միթսուբիշի Շարիոթ» մակնիշի 24 ՍՍ 144 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով «ԲՄՎ»–ի ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Խուրշուդյանը և «Միթսուբիշի Շարիոթի» վարորդն ու նրա ուղևոր՝ Աբովյանի բնակիչ 42-ամյա Նորայր Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանն հայտնում է, որ վթարից հետո «ԲՄՎ»–ի վարորդը դրսևորել է ոչ կոռեկտ վարքագիծ՝ իրեն թույլ տալով խուլիգանական արարքներ և նույնիսկ ասելով. «Լավ եմ արել, խփել եմ»։ Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Ոստիկանության Պարեկա–պահակային ծառայության աշխատակիցների ներկայությունն անգամ չզգաստացրեց «ԲՄՎ»–ի վարորդին, որին ստիպված բերման ենթարկեցին Ոստիկանության «Կենտրոնականի» բաժին։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Քննիչի հանձնարարականով «ԲՄՎ»–ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Գ. Շամշյանն հայտնում է, որ իր տեղեկություններով «ԲՄՎ»–ի վարորդն ու նրա ուղևորը նախկինում եղել են դատապարտված և մի քանի օր առաջ են ազատվել «Սևան» քրեակատարողական հիմնարկից։

Դեպքի վայրում էլ նա հոխորտում և սպառնում էր, որ ինքը «Բանգլադեշցի Արամիկն» է։ Եվ երբ կարմիր բերետավորներն ու ՃՈ աշխատակիցները վնասազերծեցին նրան, հավաքված քաղաքացիները կատակում էին. «Առյուծ կտրող «Բանգլադեշցի Արամիկը» դարձավ «կուրկուռի ձագ»»։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 40 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info