Աստղագուշակ 28.05.2012-03.06.2012

Խոյ-Այս շաբաթ առաջ կգան դրամական հարցերի հետ կապված պրոբլեմներ։ Շաբաթվա երկրորդ կեսին սպասվող ուղևորությունը բարեհաջող կավարտվի, դուք կհասնեք ցանկալիին։

Ցուլ-Կգտնվեն մարդիկ, ովքեր, կամա թե ակամա, Ձեզ կհանեն հավասարակշռությունից՛ ստիպելով ապրել հիասթափության պահեր։ Աշխատեք չտրվել էմոցիաներին և տիրապետեք ձեզ։

Երկվորյակներ –Շաբաթը բավական հաջող է նոր գործ սկսելու անկասելի եռանդով։ Շատերը կզարմացնեն շրջապատողներին։ Առաջնորդի դերի ստանձնումը այս շաբաթ նրանց Է տրված։ Ամեն դեպքում, չպետք Է մոռանալ ընտանիքի՛ հատկապես կրտսեր անդամներին։ Հաճելին մատուցեք նրանց։

Խեցգետին -Սպասվում է դժվարին ժամանակաշրջան։ Ձեզ կզգաք չբավարարված, ձեր ցանկությունները կարող են չհամընկնել հնարավորությունների հետ, այստեղից էլ առաջ կգան որոշ տհաճություններ։ Աշխատեք չափից ավելի քննադատաբար չվերաբերվել ինքներդ ձեզ և շրջապատողներին։ Շաբաթվա վերջին ամեն ինչ կհանդարտվի:

Առյուծ-Աշխատավայրում կոլեգաների հետ բախման մեջ մի մտեք, մեկ մեկ կարելի է զիջել, հրաժարվել սկզբունքներից: Դրանից չեք տուժի այլ կշահեք: Ավելի շատ ժպտացեք և կատակեք:

Կույս- Ընտանեկան կյանքը կարող է անհանգստացնող հանգամանք հանդիսանալ մասնավորապես այս շաբաթ: Կարող են տարաձայնություններ լինել ընտանիքում կամ զուգընկերոջ(զուգընկերուհու) հետ:

Կշեռք- Մինչև չորեքշաբթի լուրջ բան մի ծրագրեք, փոքրիկ դադար տվեք: Թեպետ ղեկավարությունը բարեհաճ է տրամադրված, ապավինեք միայն սեփական ուժերին:

Կարիճ-Շաբաթը կարող է շատ կարևոր լինել: Աշխատեք ժամանակն անցկացնել այնպես, ինչպես ինքներդ կցանկանաք, վերջապես դուք ազատ եք, առանց բարդույթների և, երջանիկ։ Մի վիճեք, պարտքեր մի վերցրեք, փորձություններն այժմ ձեզ համար չեն:

Աղեղնավոր-Մարդամոտությունը կօգնի հաջողության հասնել: Խոստումներ մի շռայլեք, դժվար կլինի դրանք կատարելը, իսկ չկատարելու դեպքում հեղինակությունը կտուժի:

Այծեղջյուր -Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ստեղծված իրադրությունն ու այն բարելավելու կառուցողական մեթոդներ գտնել: Շաբաթվա կեսերին կուզենաք ազատվել իր դարն ապրած ամեն ինչից և նոր կյանք սկսել:

Ջրհոս- Երկուշաբթի կարող եք ապավինել ընկերների օգնությանը, երեքշաբթի ոչինչ մի ձեռնարկեք: Առանց նպատակները որոշելու քայլեր մի ձեռնարկեք:

Ձկներ- Նոր գործընկերներ ու հովանավորներ կհայտնվեն, կկարողանաք իրականացնել ամենահանդուգն ծրագրերը: Հաջողությունը կուղեկցի ամենատարբեր գործերում:Շաբաթվա առաջին կեսը լի կլինի հետաքրքիր հանդիպումներով:

 
Դիտել են 165 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info