«ԱրմենՏել»-ը և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ասոցիացիան ամփոփում են Big Race 2012-ի երևանյան ռալլի արդյունքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ասոցիացիան ամփոփեցին մայիսի 25-ին Երևանում անցկացված Drag-Racing անվանակարգի Big Race 2012-ի արդյունքները:

Ավտոմրցավազքին մասնակցեցին վարորդներ Հայաստանից, Բելգիայից, Վրաստանից, Իրանից և Ուկրանիայից: Հարավային Կովկասում ավտոսպորտի պատմության մեջ առաջին անգամ միմյանց հետ մրցում էին ոչ միայն մարդատար այլ նաև բեռնատար մեքենաներ:

Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցեցին ավտոմեքենաների, մոտոցիկլետների և բեռնատար մեքենաների շուրջ 200 վարորդ, իսկ մրցումներին հետևեցին hազարավոր երկրպագուներ և հանդիսատես Հայաստանի տարբեր մարզերից:

Big Race 2012 ավտոմրցավազքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ` «Class A» դասում հաղթեց Սերգեյ Արջվանիձեն ВАЗ 21-074 մեքենայով, «Class B» դասում լավագույնը ճանաչվեց Ասպուրակ Չոփիկյանը BMW 320 մեքենայով: Նույն մակնիշի մեքենայով հանդես եկող Հայրապետյան Գևորգը հաղթող ճանաչվեց «Class C» դասում, իսկ «Class D» և «Class Е» դասերում` Մկրտչյան Գառնիկը (Mercedes-Benz 190D) և Հակոբյան Դավիթը (BMW X6M) համապատասխանաբար:

Հատուկ մրցանակի արժանացավ միակ կին վարորդը` բելգիացի Պեպա Ալեքսանդրովան, ով ավտոմրցավազքին մասնակցում էր Mercedes Actros մակնիշի բեռնատար մեքենայով:

«Big Race 2012 ավտոմրցավազքը «ԱրմենՏել» ընկերության և «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ասոցիացիայի հաջող համգործակցության ևս մեկ օրիանակ է: Ավտոմրցավազքը դարձել է իսկապես զանգվածային միջոցառում. բոլոր ցանկացողները, կարող էին մասնակցության հայտ ներկայացնել և փորձել իրենց ուժերը ավտոմրցավազքում: Էքստրեմալ սպորտաձևերի տարբեր անվանակարգերում անցկացվող մրցույթները նպատակ ունեն բարձրացնելու երկրի վարկանիշը տարբեր միջազգային մրցություններում` դարձնելով այս սպորտաձևը ավելի մասսայական: Մենք համոզված ենք, որ կարողացանք նվիրել ավտոսպորտի սիրահար երևանցիներին ևս մեկ օր լեցուն դրական զգացմունքներով և վառ տպավորություւներով», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն ասաց. «Drag Racing-ն ավտոսպորտի այն ուղղություն է, որը մեծ տարածում ունի հատկապես երիտասարդության շրջանակում: Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում, քանի որ դա թույլ է տալիս սիրողական մակարդակից ևս մեկ քայլ անել դեպի պրոֆեսիոնալ ավտոսպորտ: Հուսանք, որ նման միջոցառումներն ուղի կհարթեն հայ ավտոմրցարշավորդների համար ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»:

Big Race 2012 ավտոմրցավազքը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» ընկերության հովանավորությամբ: Փառատոնի անցկացմանն աջակցել են նաև ՎՏԱ բանկը, մարզպետարանը, Flash, Apaven և NakOil ընկերությունները:

 
Դիտել են 53 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info