Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Արարատի մարզում բժշկական աջակցություն է ստացել 8800 մարդ

Ավարտին է մոտենում Արարատի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արարատի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում 6600 մեծահասակներ և 2200 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 900 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 3500 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են480 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, 546 երեխաների համար Արարատի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Բժշկական խմբերն աշխատել են Մասիսի, Արտաշատի, Արարատի շրջաններում: Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցել են նաև տեղի ակնաբույժները:
Այսօր Արարատում կայանած ԱՇՀ էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:
« Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ, իսկ ծրագիրը շարունակվելու է նաև Հայաստանի այլ մարզերում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:v
«Ուրախալի է արձանագրել, որ Արարատի մարզում մեզ հաջողվել է ավելի քան կրկնակի գերակատարել Orange Հիմնադրամի հետ միասին նախանշված աշխատանքների ծավալները: Դժվար է ասել, թե վերջինս պայմանավորված էր տեղի բնակիչների հետ հաղորդակցության արդյունավետ կազմակերպմամբ, թե ստուգման և բուժման կարիք ունեցող մարդկանց թվի աճով: Սակայն, մեր բժիշկներն այս անգամ աշխատել են բավականին լարված ժամանակացույցով, քանի որ մարդկանց հոսքը անսպասելի շատ էր: Այնուամենայնիվ, մեզ միայն հաճելի է, որ հաջողվել է Արարատի մարզում օգնել այսքան մեծ թվով մարդկանց», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը :
Արարատի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամը հատկացրել է 7,319,730 դրամ :

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info