«Երկիր»-ը գրում է. – «Այսօր ԿԸՀ-ն մանդատներ կհանձնի նորընտիր պատգամավորներին։ Ուրիշ երկրում սա մի յուրահատուկ տոնի կվերածվեր, իսկ մեզ մոտ այդ արարողությունն ընդամենը 131 մարդու է միայն հետաքրքրում, այն էլ` գործի բերումով։ Ժողովուրդը գիտի, որ մանդատ ստացող մեծամասնությանն ինքը չի ընտրել, մանդատ ստացող մեծամասնությունն էլ քաջ գիտի, ու մանդատը գնվել է պարզապես։ Էլ ի՞նչ սրտով ուրախանան»։