Գառնի–Արտաշատ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը՝ դառնալով 40-ամյա կնոջ և 3 ամսական աղջկա մահվան պատճառ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Մուրադյանի կողմից այսօր՝ հունիսի 1-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ կետի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագրծման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավել մարդում մահ) հատկանիշներով։

Նշված քրեական գործը հարուցվել է այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 1-ի սահմաններում Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 45-ամյա Սարո Նաբոյանը, վարելով «ՈՒԱԶ 3303» մակնիշի 28 OL 572 համարանիշի ավտոմեքենան Գառնի–Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , շրջվել, ապա մոտ 50 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, նույն գյուղի բնակիչ 40-ամյա Զինե Խուդոյանը տեղում մահացել է։ Լուսաբացին դեպքի վայր ժամանած ՃՈ 2–րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ վթարի վայրում հայտնաբերել են 3 ամսական աղջկա՝ Նարինե Մստոյանի դին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info