«ԱրմենՏել»-ը սկսել է թվայնացման աշխատանքներն Արարատ և Արթիկ քաղաքներում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արարատ և Արթիկ քաղաքներում, ինչպես նաև Արթիկի շրջանի Հառիճ, Անուշավան, Գետափ, Սարալանջ և Նահապետավան գյուղերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Արարատ քաղաքի թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, իսկ Արթիկ քաղաքի և մոտակա գյուղերինը` օգոստոսի սկզբին, ինչը թույլ կտա վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին ապահովել թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ուղղությամբ: Լարային ցանցում կատարվող ներդրումները թույլ կտան ընկերությանը պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատարի դիրքը և մատուցել ձայնային կապի և գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայություններ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2012 թվականի մայիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770կմ:

 
Դիտել են 39 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info