Ծնողների անզգուշության հետևանքով Երևանում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից և անգիտակից վիճակով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ` հունիսի 6-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Շինարարների փողոցից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 6-ամյա Հայկ Կարապետյանը: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շինարարների 24 շենքի բակից:

Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ երեխան բնակվում է նշված շենքի 47 բնակարանում և ծնողների անզգուշության հետևանքով 4-րդ հարկի ցանցապատ պատուհանից ընկել է: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան արդեն վիրահատվել է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Ըստ հարևանների պատմածի, ծնողները ունեն ևս մեկ դպրոցական տղա երեխա, իսկ հայրը նախկինում տաքսու վարորդ է եղել: Հարևանները պատմել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի՝ մանկապարտեզում տեղի ունեցած հանդեսից հետո: Տուն վերադառնալով՝ ծնողները նրան անուշադրության են մատնել, ինչն էլ բերել է դժբախտ պատահարի:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 
Դիտել են 39 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info