«Առավոտ»-ի խմբագիրն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննելու փաստին` գրելով. – ««Հայաստանյան իրավապահ մարմինները զուրկ են որոշակի ինքնահեգնանքից։ Հակառակ դեպքում նրանք մի փոքր ավելի հարուստ երեւակայություն կունենային։ Թե չէ` ստացվում է, որ մեր նախկին արտգործնախարարները «փիս բնավորություն» ունեն փողեր լվալու։ Գուցե դա նրանց մոտ հոբբի է կամ համաճարակ։ Բայց փաստ է. թե Ալեքսանդր Արզումանյանը, թե Վարդան Օսկանյանը հենց որ մտան ակտիվ քաղաքականություն (ընդ որում` ընդդիմադիր դաշտում), նրանք իսկույն միացրեցին իրենց «լվացքի մեքենաները», որպեսզի լվան արտասահմանյան «մութ ուժերից» ստացած տարադրամները»։