Orange-ն առաջարկում է «Առցանց օգնություն » ծառայությունը

Այսօր Orange-ը մեկնարկեց հաճախորդների սպասարկման նոր ծառայություն` Առցանց օգնություն, որը թույլ կտա ընկերության ծառայությունների և ապրանքների մասին հարցեր ունենալու կամ դժվարությունների հանդիպելու դեպքում «չաթի» միջոցով անմիջապես ստանալ անհրաժեշտ օգնություն մասնագետից:

Սպասարկման այս հնարավորությունը բաց է բոլորի համար, անկախ Orange-ի բաժանորդ լինելու հանգամանքից: Այն հասանելի է Օրանժ Արմենիայի պաշտոնական կայքի գլխավոր էջից` www.orangearmenia.am: Ծառայությունից օգտվելու համար Orange-ի բաժանորդները պետք է օգտագործեն «Իմ Orange էջը» ինքնասպասարկման ծառայության համար սահմանված գաղտնաբառը, իսկ նրանք, ովքեր ընկերության բաժանորդը չեն, պետք է գրանցվեն համակարգում:

«Այժմ մեծ թվով մարդիկ գերադասում են ծառայությունների մասին տեղեկություններ ստանալ ոչ թե հեռախոսազանգի կամ այցի, այլ ինտերնետի միջոցով: «Առցանց օգնությունը» ևս մեկ միջոց է մեր ընկերության համար` բարձրորակ սպասարկում ապահովելու մեր հաճախորդների համար այն ձևով, որը նրանք են նախընտրում:
Վստահ ենք, սա մասնավորապես հարմար կլինի նրանց համար, ովքեր գտնվում են ռոմինգում, քանի որ այս դեպքում Բաժանորդների սպասարկման կենտրոն կապվելը կլինի անվճար: Այս ծառայությունից կարող են օգտվել նաև ոչ Orange բաժանորդները Orange-ի ծառայությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ի բաժանորդները սպասարկում ստանալու համար արդեն իսկ ունեն բազմազան միջոցներ. 555 կամ 055 000 555 հեռախոսահամարները contact-center@orangearmenia.am էլեկտրոնային հասցեն, Facebook-ում Orange-ի պաշտոնական էջը (www.facebook.com/orangearmenia.ftgroup) և իհարկե Orange-ի 75 խանութները:

 
Դիտել են 57 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info