«Ժամանակ»-ը «Համակարգը կսպասի երկրորդ նախագահի միջամտությանը» վերնագրի ներքո գրում է. – «Ներկայումս երեւի թե շատերն են ուշադրությամբ հետեւելու, թե Ռոբերտ Քոչարյանը որքանով է ունակ պաշտպանելու իր` թեկուզ եւ պայմանական թիմի անդամներին, հատկապես Վարդան Օսկանյանին, որը հանդիսանում է Քոչարյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկը։ Այդ իմաստով, անգամ քաղաքական անմիջական շահագրգռությունից դուրս, երկրորդ նախագահը ներկայիս ստեղծված իրավիճակում հայտնվում է մարդկային որոշակի պարտավորությունների առաջ, առնվազն այն իշխանական համակարգի կանոնների եւ արժեքների շրջանակում, որի հիմնական ձեւավորողներից մեկն էլ եղել է հենց ինքը»։