Beeline.am կայքը ցանցահենների հարձակման է ենթարկել

ԱրմենՏել ընկերության պաշտոնական Beeline.am կայքը ցանցահենների /հաքերների/ կողմից deface տիպի հարձակման է ենթարկել:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նա նշել է, որ հարձակումն ու deface-ը (կայքի գլխավոր էջի փոխարինում այլ էջով եւ տեղեկատվությամբ) իրականացվել է այսօր ժամը 11-ի շրջանում ու տեւել է 10-15 րոպե, այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են կայքի վերականգնման ուղղությամբ:

«Կայքում առկա տվյալները չեն տուժել: Մեր մասնագետները հետաքննության են իրականացնում, որի արդյունքում պարզ կլինի` որ երկրից է եղել հարձակումը»,- ասել է Անուշ Բեղլոյանը:

Նա նշել է, որ Beeline.am-ը բազմիցս է ենթարկվել հաքերային հարձակումների, սակակն deface առաջին անգամ է իրականացվել:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր իր բլոգում հայտնել է, որ ադրբեջանցի ցանցահենների կողմից հարձակում է իրականացվել նաեւ armenpress.am եւ blognews.am կայքերի վրա:

 
Դիտել են 78 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info