«ԱրմենՏել»-ը գործարկում է բջջային կապի նոր սակագնային փաթեթներ խոսելաժամանակի և բջջային ինտերնետի մեծ ծավալներով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Թվիստ», «Ֆլամենկո» և «Տանգո» նոր հետվճարային սակագնային փաթեթների գործարկման մասին: Նոր փաթեթները ներառում են բջջային ինտերնետի մեծ ծավալներ և անվճար խոսելաժամանակ ելքային զանգեր կատարելու համար, ինչպես Beeline այնպես էլ ՀՀ այլ բջջային օպերատորների հեռախոսահամարներին: Նշված ՍՓ-ներից որևէ մեկին միանալիս բաժանորդներին արտոնյալ պայմաններով կառաջարկվեն Samsung GT-C3222W, Samsung GT-S5610, Nokia C3 կամ Nokia 300 բջջային հեռախոսներ:
Կախված սակագնային փաթեթից` Beeline ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը տատանվում է 800-ից մինչև 5000 րոպե, իսկ ցանցից դուրս` 80-ից մինչև 500 րոպե: Բջջային ինտերնետի ծավալը տատանվում է 150 МВ-ից մինչև 1500 МВ: Ամսական բաժանորդային վճարը սկսվում է 3000 դրամից, իսկ առավելագույն զեղչը թույլ է տալիս վերոհիշյալ հեռախոսներից մեկը ձեռք բերել 1 դրամով:
«Գործարկելով նոր սակագնային փաթեթներ` «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է պայմաններ, որոնք համապատասխանում են բջջային ծառայության ամենաժամանակակից միտումներին, որտեղ ինտերնետ ծառայություններից օգտվելը համարժեք է ձայնային ծառայություններին: Այս նոր սակագնային փաթեթները հարմար են հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են խնայել բջջային ինտերնետի ծառայություններից օգտվելիս և զանգեր կատարելիս: Անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է ձեռք բերել նոր հեռախոս, իսկ առաջարկված փաթեթներից ընտրել այն տարբերակը, որը համապատասխանում է իր բիզնես նպատակներին կամ հարմար է ընտանիքի անդամների հետ ամենօրյա շփման համար», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Սակագնային փաթեթների, գների, ինչպես նաև միացման պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 36 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info