«Գաբմաս» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում ավտովթարի է ենթարկվել (ֆոտո)

Երեկ՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մուշեղ Խաչատրյանը, վարելով «Ֆորդ Կոսվորտ» մակնիշի 33 LT 548 համարանիշի ավտոմեքենան, Երևանի Մոլդովական 2-րդ շենքի դիմաց դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել է Նորայր Ղարիբյանի վարած «Սամանդ» մակնիշի Տ2268 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ն. Ղարիբյանն ու Մ. Խաչատրյանը տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ. Խաչատրյանը աշխատում է «Գաբմաս» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իսկ Ն. Ղարիբյանի վարած ավտոմեքենան պատկանում է «Մարկիզ Շիկ» ՍՊԸ-ին:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Խաչատրյանը գտնվում էր ոչ սթափ վիճակում: Ավագ քննիչ Մ Մուրադյանի կողմից նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն (որպեսզի պարզվի սթափության աստիճանը):

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=190]

 
Դիտել են 71 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info