«Արմավիայի» չվերթը չի կայացել օդանավի խափանված շարժիչի պատճառով

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից Երևան ժամանող «Արմավիա» ավիաընկերության 888 համարի չվերթը երեկ չի կայացել: Պատճառը օդանավի խափանված շարժիչն է եղել:

Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեղեկացրել է չվերթի ուղևորներից Լիանա Խաչատրյանի մայրը՝ Սառա Տոնոյանը: Վերջինս մանրամասներ պատմել է դեպքի եղելությունը: «Թռիչքը պետք է կայանար ժամը 13:30-ին, սակայն հայտարարվել է, որ այն հետաձգվում է մինչև 15:00-ն: Աղջիկս՝ իր մեկ տարեկան երեխայի հետ գնացել է տուն, այնուհետ վերադարձել և գրանցում անցել ժամը 15:00-ից մինչև 15:30-ի սահմաններում: Ինքնաթիռ են նստել 17:30-ից 18:00-ի սահմաններում:

Անընդհատ զանգում ենք աղջկաս, ասում է՝ մամ դեռ մեջն ենք: Մեկ էլ զանգեց ասեց, որ ինքնաթիռի «մատորի» հետ խնդիր կա, ասում են թռիչքը կձգձգվի»,- ասաց Սառա Տոնոյանը և նշեց, որ ինքնաթիռի դռները բացել են և ուղևորներին տեղափոխել են օդանավակայան միայն այն բանից հետո, երբ ուղևորները աղմուկ են բարձրացրել և պահանջել, որ իրենց տարհանեն: Երկար ժամանակ օդանավակայանում սպասելուց հետո, ըստ Սառա Տոնոյանի, ժամը 23:00-ի սահմաններում Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում ուղևորներին տեղեկացրել են, որ թռիչք չի կայանա և ուղևորների կեսին հյուրանոց են տեղափոխել, մյուսներն էլ գնացել են տուն:

«Առավոտյան զանգել կանչել են և ուղևորների մի մասը մեկ այլ օդանավով կարողացել են ժամանել Հայաստան՝ Գյումրիի օդանավակայան: Մյուսները շարունակում են մնալ Պետերբուրգի օդանավակայանում: Այնտեղ է նաև աղջիկս իր փոքրիկի հետ: Իրենց ասել են սպասեք, ձեր տոմսերը հետ ենք վերցնելու: Բայց վերադարձնելու են գումարի միայն 70%-ը, ինչը ֆինանսական խնդիր է ստեղծում մեկ այլ տոմս գնելու համար: Մեղքը Արմավիայինն է, թող ուրիշ օրվա տոմս տան էդ երեխեքը գան»,- ասաց Սառա Տոնոյանը:

Սառա Տոնոյանը նաև նշեց, որ Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչը օդանակայանում ասել է՝ լավ է չեք թռչել, թե չե փորձանքի էիք հանդիպելու: Նշենք նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում վերոնշյալ չվերթի մասին որևէ տեղեկություն չկա:

 
Դիտել են 45 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info