ՊՊԾ ոստիկանները կանխել են 27-ամյա աղջկա, 2 երեխաների մոր ինքնասպանությունը

Երեկ հունիսի 17-ին ոստիկանությունը կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, Կիևյան կամրջից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 15:00-ի սահմաններում քաղաքացիներից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին որ, երիտասարդ մի կին փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից, հավաքվածները հայտնում են որ չեն կարողանում համոզել երիտասարդ աղջկան ետ կանգնել ճակատագրական այդ քայլից:

Շամշյանը հայտնում է որ Մաշտոցի բաժնի հերթապահ մասից հայտնում են ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտ: Արդեն նշված վաշտի հրամանատար Արսեն Արշակյանը, ենթասպաներ Արմեն Արզումանյանը և Տիգրան Հայրապետյանը շտապ մեկնում են դեպքի վայր և կանխում երիտասարդ աղջկա ինքնասպանությունը:

ՊՊԾ աշխատակիցներ աղջկան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին որտեղ հետաքննիչ Գոռ Բաղդասարյանի կողմից, նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ աղջիկը Երևանի Շարուրի փողոցի բնակիչ 2 երեխաների մայր 27-ամյա Լ. Նիկողոսյանն է, ով իր այդ քայլը պայմանավորել է սոցիալական ծանր պայմաններով:

Ֆոտոլրագրողը հայտնում է որ իր տեղեկություններով հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը կուղարկվեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժին:

 
Դիտել են 38 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info