ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանը ներկա էին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախկին տնօրեն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը` մասնավորապես նշելով «Արի տուն»-ը և «Սփյուռք» ամառային դպրոցը: Հ.Հակոբյանը ներկայացրեց նաև նախարարության պատվերով և աջակցությամբ հրատարակված գրքերը:
ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակյանը ներկայացնելով միության ծրագրերը` հատուկ ընգծեց տաղանդավոր հայ երիտասարդներին աջակցության նախագծերը: Նա նշեց, որ արդեն գործարկվել է Հայկական վիրտուալ համալսարանի թուրքերեն տարբերակը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքի հայկական դպրոցների, արևմտահայերենի ուսուցման վիճակի, հայ երեխաների ու պատանիների Հայաստան ուղևորությունների և Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ այլ հարցեր:

 
Դիտել են 63 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info