Էմմին չի անցել եզրափակիչ ժյուրիից ստասած ցածր միավորների պատճառով

«Եվրատեսիլ 2011»-ի քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ժյուրին Հայաստանը ներկայացնող Էմմիի ելույթը բավական ցածր է գնահատել: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը։

Ըստ քվեարկության արդյունքների՝ Էմմին, հեռուստադիտողի տված միավորներով, կարող էր հաղթահարել առաջին կիսաեզրափակիչ փուլը, սակայն նրա ելույթը ցածր է գնահատել հենց ժյուրին: Հեռուստադիտողներից ստացած քվեներով Էմմին հավաքել է 75 միավոր` հայտնվելով հեռուստաքվեարկության 7-րդ տեղում, սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 33 միավոր, ինչի արդյունքում այդ օրվա 19 ելույթների մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել է 15-րդ տեղում:

Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվերակություններից ստացված արդյունքների միավորումից Էմմին վաստկել է 54 վերջնական միավոր` առաջին կիսաեզրափակիչ փուլում հավասար միավորներով Մալթայի հետ հայտնվելով 11-րդ եւ 12-րդ տեղում:

Էմմիից ընդամենը 1 միավորով առաջ է անցել Շվեյցարիան, ինչ ն այդ երկրի ներկայացուցչին հնարարավորություն էր տվել անցնել եզրափակիչ փուլ:

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info