Հունիսի 21-22-ը առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 21-22-ը, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: 23-25-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.10C (1961թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.20C (1986թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C: