35-ամյա տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին՝ սեփական ավտոմեքենայով ձորն ընկնելու միջոցով (ֆոտո)

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 21-ին տեղի ունեցած մի արտառոց դեպքի փաստով: Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 14.00-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորից դեպի Նոր Գեղի տանող ճանապարհի ձորում ավտոմեքենա կա, որի մեջ էլ երիտասարդ տղա՝ վիրավոր վիճակում:

Նշված վայր են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 35-ամյա Արմեն Հակոբյանին:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ընտանեկան անախորժությունների հետ կապված՝ ինքը ցանկացել է կյանքին վերջ տալ: Նա նստելով իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի 31 ՕՕ 075 համարանիշի ավտոմեքենան, ցանկացել է դրանով հանդերձ ձորն ընկնել:

Բյուրեղավանում ֆոտոլրագրողին պատմել են, որ նա ամուսնացած է և ունի 10 ամսական աղջիկ երեխա, և նրանց ամուսնալուծության հարցը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[oqeygallery id=223]

 
Դիտել են 33 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info