Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Կոկա-Կոլա» ընկերությանը պատկանող «Շևրոլեին». կա 1 զոհ, 4 վիրավոր (թարմացված) (ֆոտո)

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Կարպի գյուղի տարածքում «ՎԱԶ 2106» մակնիշի 21 ՏՏ 853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Շևրոլե» մակնիշի 025 ԼԼ 63 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ նրա վարորդն ու «Շևրոլե»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարներն ու գյուղի բնակիչները:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանը:

Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանն ու ՈՔԳՎ Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ «Շևրոլե»-ն պատկանում է «Կոկա-Կոլա» ընկերությանը:

Այս պահին Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդների, մահացած ուղևորի և մյուս վիրավոր ուղևորի ինքնությունը:

Փաստի առթիվ Արագածոտնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մինչև այս պահը դեպքի վայր չեն ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները կտեղափոխվեն Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանությունը պարզել է, «ՎԱԶ 2106»-ը վարել է 50-ամյա Գնել Հակոբյանը, իսկ նրա ուղևորները եղել են 79-ամյա Անուշավան Հակոբյանը և 75-ամյա Սեդա Հակոբյանը: Ա. Հակոբյանը տեղում մահացել էր, իսկ «ՎԱԶ 2106»-ի վարորդն ու մյուս ուղևորը, ինչպես նաև «Շևրոլեի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել են նախ Աշտարակի, ապա՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 84 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info