ԵՊՀ-ի աշխատակիցը «Գրանդ Չերոկիով» շրջվել է գլխիվայր, կա 4 վիրավոր (ֆոտո)

Այսօր՝ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Աշոտ Ալիխանյանը, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 23 ՕԼ 432 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Ծղուկ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել:

Մինչ վթարի վայր կժամանեին փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վարորդին և վիրավորներին օգնությունը ցուցաբերել են նշված հատվածով երթևեկող քաղաքացիներն ու գյուղի բնակիչները: Նրանց վթարի վայրից շտապօգնության մի քանի բրիգադներ տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վարորդը աշխատում է ԵՊՀ-ի շահագործման բաժնում:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Հովհաննիսյանը:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչներ Անդրանիկ Խաչատրյանի և Գուրգեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Արդեն քննիչի հանձնարարականով վթարի վայր են բերվում քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված մեքենան տեղափոխվի Ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Սիսիանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

 
Դիտել են 57 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info