Եղեգնաձորում ավտովթարի են ենթարկվել ՊՆ 2 դասակի հրամանատարներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Էդվարդ Արամյանը, վարելով «Նիսան Ալտիմա» մակնիշի 88 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի ձախ երթևեկելի մասից և բախվել ծառին:

Վթարի արդյունքում վարորդը և ուղևորը՝ նույնպես Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Գեդեոն Հարությունյանը, տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ունի անրակի կոտրվածք և վնասվածքներ գլխի մասում:

Գ. Շամշյանին հայտնի է դարձել նաև, որ երկուսն էլ ծառայում են ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատարներ:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ռազմական ոստիկանության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ասպուր Ավետիսյանը:

 
Դիտել են 109 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info