Հունիսի 24-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ՌԴ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մեղրիի մաքսակետի «Կարճևան» հսկիչ անցակետում զննության են ենթարկել ՀՀ-ից ԻԻՀ մեկնող՝ ԻԻՀ քաղաքացի, 1967 թ. ծնված Իբրահիմ Ս.-ին պատկանող «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան. արևապաշտպան գոգնոցի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է շագանակագույն, ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, պոլիէթիլենով փաթաթած զանգված:
Ըստ Իբրահիմ Ս.-ի հայտարարության՝ զանգվածը ափիոն տեսակի թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: