Այսօր՝ հունիսի 28-ին կառավարության շենքի առջև տեղի էր ունենում բողոքի ակցիա, որի ժամանակ բանակում զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատիկը, տեսնելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նրան ներկայացրեց իր բողոքը, սակայն զրույցի ընթացքում կնոջ ինքնազգացողությունը վատացավ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նա ուշագնաց եղավ, որից հետո կնոջը բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն կանչեցին։
Ըստ Ռուբեն Միքայելյանի մոր` Շամիրամ Միքայելյանի իր որդուն բանակում սպան ստորացրել է ու հասցրել է ինքնասպանության, իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար:
Ի տարբերություն նախորդ շաբաթների, բողոքի ակցիա անցկացնողների թիվն ավելացել էր: Այստեղ էին թե՛ տարբեր տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները և թե՛ Դալմայի այգու հողօգտագործողները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի