«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը պետք է լինի Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն մշակութային կամուրջ».- Հրանուշ Հակոբյան

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը Հայաստանում կանցկացվի հունիսի 29-ից:

Այն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Փառատոնին մասնակցելու են սփյուռքահայ անհատ կատարողներ, երգչախմբային և պարի խմբեր, իսկ սեպտեմբերին տեղի կունենա դուդուկի փառատոնը:

Այս առթիվ հունիսի 28-ին կայացավ նախ` փառատոնի կազմակերպման միջգերատեսչական նիստը` փոխնախարարների և փոխմարզպետների մասնակցությամբ, ապա հաջորդեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հավաստեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի փառատոնը դառնա Հայրենիք-Սփյուռք գործակցության լավագույն մշակութային կամուրջ: «…մենք մեր միասնությունն ենք ազդարարում: Հայրենիքի դռները բաց են բոլորի համար և մենք չենք կարող այն փակել ցանկացողների առաջ, բոլոր ցանկացողները կմասնակցեն փառատոնին: Փառատոնը չի վերածվելու մրցույթի, բոլոր մասնակիցներն էլ հաղթող են»,- շեշտեց Հ. Հակոբյանը և հավելեց, որ փառատոնի ժամանակ կլինեն Հայաստանի մասին լավագույն հավաքական համարները:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը հայտնեց, որ փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 21:00, Երևանի Կասկադ համալիրում: Այն բաղկացած է երեք մասից` հանդիսավոր շքերթ, համերգային ծրագիր և հրավառություն: Հուլիսի 1-ից կսկսվեն պարախմբերի այցելությունները ՀՀ մարզեր և ԼՂՀ:
Ինչպես նշեց նախարար Հ.Հակոբյանը, փառատոնի այս տարվա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ «մասնակիցների թվի գրեթե կրկնակի ավելացմամբ (անցել է 1700-ի շեմը) նվազել է օգտագործվելիք գումարի չափը, սակայն ամենակարևորն այն է, որ փառատոնը կոչվում է «Իմ Հայաստան» և, որ մեր երկրում առաջին անգամ կանցկացվի դուդուկի փառատոն»:

Փառատոնն իրականացնող ստեղծագործական անձնակազմի գեղարվեստական ղեկավարներն են Կարեն Գևորգյանը, Գրիգոր Հարոյանը, Լիլիթ Դանիելյանը և Գևորգ Դաբաղյանը:

 
Դիտել են 42 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info