Արագածոտնում 5 հոգու համար նախատեսված «ՎԱԶ 21013»-ի շրջվելու արդյունքում 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Աշտարակ-էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Օշական գյուղի մոտ, 35-ամյա Սարգիս Մաթևոսյանը, վարելով «ՎԱԶ 21013» մակնիշի 61 ՍՕ 825 համարանիշի ավտոմեքենան, դեպի Աշտարակ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ 34-ամյա Արման Բալայանը, 33-ամյա Ալետա Թումասյանը, 3-ամյա Գևորգ Մաթևոսյանը, 8-ամյա Արաքսյա Մաթևոսյանը, 6-ամյա Մարիամ Մաթևոսյանը, 3-ամյա Արմինե Բալայանը, 29-ամյա Գայանե Մաթևոսյանը, 8-ամյա Վաչագան Բալայանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներըև տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ Սարգիս Մաթևոսյանը և Արման Բալայանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Մաթևոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքի կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանը:

Քննիչի հանձնարարականով նշված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժանմունքի հատուկ պահպանման տարածք:

Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 
Դիտել են 67 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info