Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ պատահար է գրանցվել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:
«Բիս 1» հրդեհի բարդության աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհային կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի