Բաժինը "Ավտոաշխարհ"
Ճապոնացի արտադրողներն ԱՄՆ-ից հետ են կանչում գրեթե 34 մլն ավտոմենեքենա, ինչը մեքենաշինության պատմության մեջ նման ամենախոշոր դեպքն է:
Մեքենաները հետ են կանչվում մեկ պատճառով. դրանցում օգտագործվել են Takata ընկերության անվտանգության բարձիկներ, որոնք առնվազն 5 մարդու մահվան պատճառ են դարձել:
BBC-ի ...
Ֆոտոլրտեսները կարողացել են հայթայթել Mini կաբրիոլետի լուսանկարը։
Նոր Mini կաբրիոլետը Mini-ի նոր սերնդի F56 շարքի բաց հեչբեքն է։ Սպասվում էր, որ մեքենան կցուցադրվի մարտին Նյու Յորքի ավտոսրահում, սակայն այն չհայտնվեց։ Դրանից հետո նրա նորամուտը սպասվում էր Ժնեւում, որտեղ, սակայն, նույնպես դա տեղի ...
Համացանցում հայտնվել են երկրորդ սերնդի BMW X1-ի նախատիպի լուսանկարներն եւ տեսանյութը։
Բավարական ապրանքանիշի նորարարությունը հանրությանը պետք է ցուցադրվի մեկ ամսից։ Շարքային տարբերակն իր նորամուտը կնշի հավանաբար աշնանը՝ Ֆրանկֆուրտի ավտոշուի ժամանակ, իսկ նոր քրոսովերը կարելի կլինի գնել ...
Toyota ընկերությունը 2015թ. հունիսին Ճապոնիայում կներկայացնի Land Cruiser Prado ամենագնացի նոր տարբերակը, փոխանցում է «ԱվտոՍրեդա»-ն։
Կայքի տեղեկություններով՝ մոդելը հարստացված կլինի 2.8 լ ծավալով, 177 ձիաուժ հզորությամբ տուրբոյացված դիզելային շարժիչով, որը կունենա նաեւ Toyota Hilux հաջորդ սերնդի պիկապ։
Մեքենան ...
Արցախի բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 23-րդ եւ Հայրենական Մեծ պատերազմի 70-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր` մայիսի 8-ին, Երեւանի Արցախի փողոցից մեկնարկեց երկօրյա Երեւան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո` 40 եւ ավելի տարվա հնություն ունեցող ավտոմեքենաների շքերթը: Ավտոշքերթի կազմակերպիչներից ...
Volkswagen գերմանական ավտոարտադրողը հրապարակել է Scirocco GTS 2015 հեչբեքի լիցքավորված տարբերակի գինը։ Մեքենան ավելի վաղ ներկայացվել էր Շանհայի ավտոսրահում։ Մեքենան գերմանացի գնորդներին կառաջարկվի 31 հազար եվրոյով։
Մեքենայի 2 լիտրանոց շարժիչն ունի 220 ձիաուժ հզորություն։ Այն աշխատում է 6 արագություն ...
BMW-ն գլխավորել է աշխարհի ամենից հարգված կորպորացիաների վարկանիշը, որը կազմել է Reputation Institute խորհրդատվական գործակալությունը: 100 ընկերությունների վարկանիշային ցանկի երկրորդ տեղում ինտերնետ-հսկա Google-ն է, երրորդ տեղում՝ Daimler ավտոկոնցեռնը:
Ցանկի առաջին հնգյակում են նաեւ Rolex-ն ու LEGO Group-ը, իսկ ...
Ամերիկյան General Motors ավտոընկերության մեքենաների մեկնարկման կոճակի խոտանի հետեւանքով առնվազն 77 մարդ է զոհվել։ Այս մասին են վկայում ընկերության՝ Տուժածներին փոխհատուցում վճարելու հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակած տվյալները։ Եվս 140 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում ...
Չինական Autohome պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր սերնդի Audi A4-ի առաջին լրտեսական լուսանկարները: Մոդելի շնորհանդեսը կայանալու է աշնանը, Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Ինտերիերը նոր սերնդի TT եւ Q7 մոդելների ոճով է: Բացի այդ, ըստ Motor-ի, գլխավոր լուսարձակները զգալիորեն տարբերվում են թեստային ...
Kia ընկերությունը տարածել է նոր սերնդի Optima-ի պաշտոնական լուսանկարները: Մեքենայի դիզայնը Sportspace կոնցեպտի եւ Quoris սեդանի ոճով է:
Առայժմ Kia-ն ընդամենը երկու լուսանկար է հրապարակել՝ ամերիկյան եւ կորեական տարբերակների (եվրոպական մոդիֆիկացիան դրանցից զգալիորեն չի տարբերվելու):
Ըստ Motor-ի, ավտոմեքենայի ...