(Հայերեն) ԱՅՍՕՐ ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Հատվածներ)

Մայնակությունը վանում է:
Այն համակում է թախիծով և չի կարող մարդու մեջ առաջացնել ո՛չ հետաքրքրություն, ո՛չ համակրանք:
Մարդը ամաչում է իր մենակությունից: Բայց այս կամ այն չափով մենակությունը բաժին է ընկնում բոլորին: Սակայն այն ժամանակ ես հատկապես ճնշվում էի դրանից, որովհետև, թվում էր, թե հավելումով ունեմ բոլորը, ինչ անհրաժեշտ է բարեկամներ ձեռք բերելու համար. ես երիտասարդ էի, հարուստ և անվանի, և այնուհանդերձ շշմած և լիակատար միայնակ թափառում էի փողոցներով…
***
Վալենտինոն ողջ կյանքում թախծոտ տեսք ուներ, նա ամենևին չէր պարծենում իր հաջողություններով, այլ համարյա ճնշվում էր դրանից:
Խելացի, հանգիստ, սնափառությունից համարյա զերծ այդ մարդը շատ էր դուր գալիս կանանց: Բայց նրա բախտը սրանց հետ չէր բերում, կանայք, որոնց հետ նա ամուսնացել էր, իրենց պահել էին ստորաբար:
Ոչ մի տղամարդու կանայք այդպես չէին սիրում, ինչպես Վալենտինոյին, և ոչ մի տղամարդու նրանք այդպես չէին խաբում, ինչպես նրան:
***
Կյանքն իր էությամբ հոմանիշ է հակասության, նա մեզ հնարավորություն չի տալիս կանգ առնելու:
Եթե ձեր առաջ չի ծառացած սիրո հարցը, նշանակում է կհայտնվի մի ուրիշը: Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լարվածությունը:
Իմ հիմնական սփոփանքը ես գտնում էի աշխատանքի մեջ:
***
Շատ անհեթեթություններ են գրվել դեպի միայնակությունն ու խոր մելամաղձությունը իմ հակվածության մասին: Կարող է պատահել, որ ես երբեք կարիք չեմ ունեցել մեծ քանակությամբ առանց ընտրության ընկերների, որոնց գրավում է սոսկ նշանավոր անունը: Ես սիրում եմ ընկերներ, ինչպես և երաժշտությունը, երբ լավ տրամադրության մեջ եմ: Դժվար չէ օգնել ընկերոջը, երբ կարիքի մեջ է, բայց ոչ միշտ կարելի է զոհաբերել նրան քո ժամանկը:
Քանի- որ ինձ հատուկ է ոչ միայն մարդամոտությունը, այլև փոքր- ինչ ինքնամփոփությունը, ես ժամանակ առ ժամանակ անհաղթահարելի ցանկություն եմ ունենում հեռանալ մարդկանցից: Գուցե հենց դա է հիմք ստեղծել տարաձայնելու այն կարծիքները, որոնք իմ անմարդամոտության, ներփակվածության և իսկական բարեկամության անընդունակ լինելու մասին են:
Սա իհարկե դատարկ բան է: Ես ունեմ մի երկու լավ բարեկամներ, որոնք գեղեցկացնում են իմ կյանքը և նրանց հետ լինելը ուրախություն է պատճառում ինձ:
***
Երեկոյան դեմ ես վեր էի կենում և միայնակ գնում զբոսանքի: Տխուր թափառում էի քաղաքում, ցրված աչքի անցկացնում խանութների ցուցափեղկերը: Ես չէի փորձում մտածել այդ րոպեներին: Ուղեղս ասես ընդարմացած լիներ:
***
Մենք ավելի ենք ապրում հավատով, քան այդ մեզ թվում է, և նրանից ավելի շատ ենք ստանում, քան պատկերացնում ենք: Հավատից են, իմ կարծիքով, ծնվում մեր բոլոր գաղափարները: Առանց հավատի երբեք չէին ծագի նոր հիպոթեզներ և տեսություններ: Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Նա բանալին է, որից երևան է հանում անճանաչելիին: Ժխտել հավատը՝ նշանակում է հերքել ինքդ քեզ, և քո մեջ այն ոգին, որը մղում է տալիս մեր ստեղծագործ ուժին:
Ես հավատում եմ անճանաչելիին, նրան, ինչը մենք չենք կարող հասկանալ բանականությամբ, ես հավատում եմ, որ այն, ինչը անհասանելի է մեր ըմբռնողությանը, իրենից ներկայացնում է ամենից հասարակ մի երևույթ ուրիշ կարգի չափումներում, հավատում եմ և նրան, որ անճանաչելիի թագավորության մեջ գոյություն ունի անսահմանափակ մի ուժ, ուղղված դեպի բարին:
***
Արդեն ասել եմ, որ հիշատակելու եմ իմ սիրավեպերի մասին, բայց սեքսի հարցերը չեմ ընդգծելու, որովհետև այդտեղ ոչինչ նոր չեմ ավելացնի: Սերունդներ արտադրելը բնության գլխավոր օրենքն է, և յուրաքանչյուր տղամարդ, լինի նա երիտասարդ, թե ծեր, հանդիպելով կնոջ, մտածում է իրենց միջև հնարավոր մերձեցման մասին: Այդպես է համենայնդեպս միշտ պատահել ինձ հետ:

Պերճ Դոլինյանի ֆեյսբուկայն էջից

https://www.facebook.com/photo.php?fbid=10202029079823688&set=a.1117794860206.2018856.1087029603&type=1&theater

 
Դիտել են 146 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

(Հայերեն) Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

(Հայերեն) Արխիվ

(Հայերեն) Հետևեք մեզ նաև

(Հայերեն) Կապ մեզ հետ

(Հայերեն) Մեր կոնտակները

(Հայերեն) Հեռ.      

Skype   aysor.info

(Հայերեն) Էլ.փոստ       info@aysor.info