(Հայերեն) Հակառակորդը խուճապի մեջ է. հայկական կողմը հետ է գրավել որոշ տարածքներ. newsbook.am

timthumb
Բլոգեր Տիգրան Քոչարյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում գրել է. «Լավ լուր Թալիշից։
Հաստատվեց այն տեղեկատվությունը, որ Թալիշի մոտ նախկինում կորցրած դիրքը քիչ առաջ ազատագրվել է մեր զինվորների կողմից»: 

Կրթության և գիտության նախկին նախարարի նախկին խոսնակը` Զոհրաբ Եգանյանն էլ իր հերթին Facebook-ում հավելել է. «Մերոնք մամաները լացացնում են, խուճապ է, առավոտ հստակ կլինի, բայց կարծես թե քաղաքներ են տարհանում, ավելի ճիշտ մարդիկ խուճապահար փախնում են: Հային սպանողը չպետք է մարսի…Աստված մեր տղեքի հետ»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը դարձյալ վիրտուալ հարթակում հանդես է եկել հետևյալ գրառմամբ. «Սա չեմ կարող մեկնաբանել։ Ինձ սենց լուրեր հասել էին։ Բայց մյուս կողմից, ինքներդ տեսաք, թե կորցրած դիրքերի մասին ինչքան իրարամերժ բան ասվեց էսքան ժամանակում։ Նենց որ զուտ որպես վարկած դնեմ ստեղ, բայց հուսանք վարկած չի, այլ իրական ա»: Ստատուսի տակ Մարտիրոսյանը տեղադրել է aravot.am-ի այն հրապարակումը, համաձայն որի` կան տեղեկություններ, որ հայկական կողմը վերջին օրերին վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր: Այս տեղեկությունը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կայքի լրագրողի  հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:

Ի տարբերություն հայկական վիրտուալ տիրույթի` ադրբեջանական Facebook-ում իսկական վայնասուն է բարձրացել: Բազմաթիվ ստատուսներ կան, որոնք վկայում են ադրբեջանական կողմի լուրջ կորուստների մասին: Գերակշռում են այն տեղեկությունները, որ ադրբեջանցիները Եվլախի, Ախջաբեդի, Բարդայի և Թարթառի գյուղերից այս պահին տարհանում են բնակչությանը:

 Նյութի աղբյուրը ` newsbook.am

 
Դիտել են 698 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

(Հայերեն) Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

(Հայերեն) Արխիվ

(Հայերեն) Հետևեք մեզ նաև

(Հայերեն) Կապ մեզ հետ

(Հայերեն) Մեր կոնտակները

(Հայերեն) Հեռ.      

Skype   aysor.info

(Հայերեն) Էլ.փոստ       info@aysor.info