Լոռու մարզում «Գազ 24»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել. կա 2 վիրավոր

Այսօր` հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ-ում Գյումրու բնակիչ, 32-ամյա Գարեգին Սուքիասյանի վարած «Գազ 24» մակնիշի 31 ՕԼ 814 համարանիշի ավտոմեքենան, տեխնիկական անսարքության պատճառով կորցնելով կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Վարորդը և նրա ուղևորը` Գյումրու բնակիչ, 29-ամյա Խաչիկ Քոչարյանը, մարմնական թեթև վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

 
Դիտել են 127 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info