Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պռոդակտիվ սուր էկզոգեն» թունավորմամբ Մովսես Խորենացու փողոցում գտնվող խանութից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել խանութի երեք աշխատակցուհի:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, խանութում գեներատորի աշխատանքի ժամանակ բենզինի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն: