Հայաստանի 5 մարզերում այսօր ՏԻՄ ընտրություններ են (ցանկ)


Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում:

Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Արդյունքում քվեարկությանը կմասնակցի 521 համայնքապետի թեկնածու:13 համայնքում սեպտեմբերի 23-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունները չեն կայանա, քանի որ բավարար թեկնածուներ չեն եղել:

Սեպտեմբերի 23-ին համայնքապետ կընտրեն 16 քաղաքում, 20 քաղաքային համայնքում տեղի կունենա ավագանու անդամի ընտրություն: Չորս քաղաքում` Սեւանում, Եղվարդում, Ճամբարակում, Աբովյանում համայնքապետի մեկական թեկնածուներ են մնացել: Համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական են, 282-ը` ՀՀԿ-ական, 87-ը` ԲՀԿ-ական, 27-ը` դաշնակցական, 8-ը` ՕԵԿ-ական, 1-ական թեկնածուներ կան` «Ժառանգություն», «Հայաստանի ժողովրդական», «Հայոց համազգային շարժում», «Ազգային ինքնորոշում», «Ազգային ժողովրդական միություն» կուսակցություններից, եւս երկու թեկնածու` ԺԱԿ-ից:

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականցի միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ:

Ներկայացնում ենք այն քաղաքները, որտեղ պետք է ընտրեն համայնքի ղեկավար:

Արագածոտնի մարզ

Աշտարակ

Արմեն Անտոնյան-անկուսակցական
Ռուշան Մկրտչյան-ՀՀԿ
Ռազմիկ Տերտերյան-անկուսակցական

Ապարան

Գոռ Աբրահամյան-ՀՀԿ

Գեղարքունիքի մարզ

Գավառ

Արմեն Գալստյան-անկուսակցական
Դիմիտրի Իսպիրյան-անկուսակցական
Գրիշա Հովեյան-ՀՀԿ
Գուրգեն Մարտիրոսյան-անկուսակցական

Ճամբարակ

Յուրիկ Ավալյան-ՀՀԿ

Մարտունի

Թաթուլ Ավետիսյան-անկուսակցական
Բագրատ Հարությունյան-ՀՀԿ
Ռադիկ Հարությունյան-Կոմունիստական կուսակցություն

Սեւան

Ռուդիկ Ղուկասյան-ՀՀԿ

Վարդենիս

Վոլոդյա Խլոյան-ՀՀԿ
Աշոտ Մարտիրոսյան-ԲՀԿ

Կոտայքի մարզ

Աբովյան

Կարապետ Գուլոյան-ԲՀԿ
Արտաշես Մեհրաբյան-անկուսակցական

Եղվարդ

Նորայր Սարգսյան-ՀՀԿ

Ծաղկաձոր

Հովիկ Հակոբյան-«Ժառանգություն»
Արթուր Հարությունյան-ՀՀԿ

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր

Սիրեկան Բաբայան-ՀՀԿ
Դավիթ Հարությունյան-ԲՀԿ

Վայք

Թարո Ավետյան-անկուսակցական
Բաբա Բաբայան-ԲՀԿ
Հարություն Սարգսյան-ՀՀԿ

Տավուշի մարզ

Այրում

Արթուր Այվազյան-անկուսակցական
Գիգոլ Եգանյան-ՀՀԿ

Բերդ

Հմայակ Ադամյան-ԲՀԿ
Հարություն Մանուչարյան-ՀՀԿ
Անդրանիկ Շառյան-ՀՀԿ

Դիլիջան

Գուրգեն Հարությունյան-անկուսակցական
Ժորա Մահաբալյան-ԲՀԿ
Արմեն Սանթրոսյան-ՀՀԿ

Նոյեմբերյան

Վանուշ Ամիրաղյան-ՀՀԿ
Քաջիկ Անանյան-անկուսակցական

 
Դիտել են 68 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info