Orange-ը առաջինը Հայաստանում ներդնում է հեռախոսների էկո-վարկանիշավորման համակարգ Orange-ը և WWF-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն հանուն Հայաստանի բնության պահպանման

Այսօր Orange-ը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) հայտարարեցին երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակներում Orange Արմենիայի խանութներում և eshop.orangearmenia.am ինտերնետ-խանութում վաճառվող հեռախոսներն ու սմարթֆոններն այսուհետ կունենան էկո-վարկանիշ, որը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսը իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների և նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի վրա: Հեռախոսների էկո-վարկանիշը գնահատվում է 1-5 սանդղակով, և որքան բարձր է հեռախոսի էկո-վարկանիշը, այնքան ավելի քիչ վնասակար բնապահպանական ազդեցություն ունի տվյալ բջջային հեռախոսը: Էկո-վարկանիշի գնահատման մեթոդաբանությունը մշակվել է Orange-ի կողմից` BIO Intelligence Service-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ: Orange Խմբում այն արդեն ներդրվել է Ֆրանսիայում, Իսպանիայում և Ռումինիայում: Էկո-վարկանիշը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ և թույլ կտա սպառողներին ընտրություն կատարելիս առաջնորդվել ոչ միայն հեռախոսի հնարավորություններով ու պարամետրերով, այլ նաև լինել ավելի պատասխանատու իրենց ընտրության մեջ և ինչու ոչ, նաև խրախուսել հեռախոս արտադրող ընկերություններին լինել ավելի պատասխանատու բնության նկատմամբ:

«Լինելով պատասխանատու ընկերություն` մենք ուրախ ենք հայաստանյան մեր սպառողներին տալ գիտելիքներ և հնարավորություն` նույնպես լինել պատասխանատու շրջակա միջավայրի նկատմամբ: WWF-ն շրջակա միջավայրի և վայրի բնության պաշտպանության ոլորտում թերևս աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկն է, և մենք երջանիկ ենք համագործակցել հենց նրանց հետ` Հայաստան ներմուծելու պատասխանատու սպառողի մշակույթը, որը դեռ միանգամայն նոր երևույթ է Հայաստանում», ասաց Orange-ի տնօրեն Բրունո Դյութուան: «Պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ Ֆրանս Տելեկոմ Խմբի կորպորատիվ արժեքների հիմքում է, և մեր ընկերությունը Հայաստանում ուղղորդվում է նույն արժեքներով: »

Orange-ի և WWF-ի համագործակցության շրջանակներում Orange Արմենիան այսուհետ Հայաստանում WWF-ի բնապահպանական գործունեությանը կհատկացնի նաև իր վաճառակետերում յուրաքանչյուր հեռախոսի և սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը:

Հեռախոսների վաճառքի 1%-ի չափով WWF-ին փոխանցված գումարը կուղղվի բնապահպանական ծրագրերի իրականացմանը, մասնավորապես` վտանգված կենդանատեսակների պահպանությանը և Հայաստանում բնության զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանը:

«WWF-ը ողջ աշխարհում բիզնես ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձ ունի տարբեր ուղղություններով և WWF-ի հայաստանյան գրասենյակը շատ կարևորում է սույն համագործակցությունը Orange-ի հետ, որը իր պատասխնատու մոտեցումը բնության հանդեպ արդեն իսկ ապացուցել է մի շարք այլ Եվրոպական երկրներում: Իսկ այսօր Հայաստանում նմանատիպ համագործակցության մեկնարկը կարող է լավ խթան հանդիսանալ «կանաչ տնտեսության» արժեքների և սկզբունքների առաջխաղացման համար մեր երկրում` դարձնելով այլ գործող բիզնես ընկերություններին բնապահպանական առումով ավելի պատասխանատու», ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Էկո-վարկանիշի մասին

Շրջակա միջավայրի վրա բջջային հեռախոսների էկո-վարկանիշը որոշելիս հաշվի են առնվում հետևյալ երեք ցուցանիշները.

• ածխաթթու գազի (CO2) արտանետումների չափը, որը որոշվում է ապրանքի «կյանքի» հիմնական փուլերի` արտադրության, տրանսպորտային փոխադրման, օգտագործման և վերամշակման ընթացքում մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ծավալով
• բնական ռեսուրսների պահպանման ցուցանիշը, որը որոշվում է ապրանքի բաղադրության մեջ մտնող չվերականգնվող նյութերի ծավալով (ոսկի, արծաթ և անագ)
• Ապրանքի էկոլոգիապես մաքուր ինժեներիան, որը չափվում է վնասակար նյութերի սահմանափակ օգտագործմամբ (քիմիական միացություններ, որոնք անբարենպաստ պայմաններում օգտագործելիս կամ վերամշակելիս կարող են ռիսկ ներկայացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար), հազվագյուտ ռեսուրսների ծագմամբ (ոսկի, արծաթ, անագ, տանտալ), ապրանքի վերանորոգման հնարավորությամբ, վերամշակված նյութերի օգտագործմամբ:

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info