Գերմանիայի հայ երիտասարդները միացնում են երկու մշակույթները

Նշանաբանը նույնն էր` «Գերմանիային` հավատարիմ քաղաքացի, հայ Ժողովրդին ` նվիրյալ զավակ»: Գերմանիայի հայ երիտասարդները միացնում են երկու մշակույթները
2012-ի հունիսի 8-10-ը Կենտրոնական Գերմանիայի պատմական Շյոնինգեն քաղաքում Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) անցկացրեց իր ավանդական երիտասարդական եռօրյա հանդիպումը: Սույն հանդիպումները, որոնք ԳԿԽ-ն 1987 թվականից սկսած տարեկան երկու անգամ անց է կացնում իր «Երիտասարդ Հայեր» ենթակառույցի միջոցով, այս անգամ նույնպես կազմակերպվել էր 2009-ից ԳԿԽ-ի նոր վարչության մշակած «Գերմանիային` հավատարիմ քաղաքացի, հայ Ժողովրդին ` նվիրյալ զավակ» ծրագրային դրույթին համապատասխան: Սույն ռազմավարությունից ելնելով` կազմակերպվում են հայ երիտասարդների ինքնությունը դարբնող հավաքներ, որոնք ներկայիս համաշխարհայնացման գործընթացում կարողանում են միատեղել հայաճանաչությունն ու աշխարհաճանաչությունը: Եռօրյա այս հանդիպումները այսօր դարձել են Գերմանիայում հայ երիտասարդների անհատական ինչպես նաև հավաքական ինքնության պահպանման ու զարգացման առանցքային միջոցառումներ, որոնք նշանակելի ծառայություն են մատուցում թե´ Գերմանիայի հայ համայնքին և թե´ հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը:
Շյոնինգեն քաղաքը պատահական ընտրության արդյունք չէր. պատմահամեմատական խորհուրդ կար քաղաքի նախապատվության համար. հենց այստեղ էր, որ 1995թ հնագետ դր. Հարթմութ Թհիմենը 10-15 մետր խորությունից պեղեց ու հայտնաբերեց հին քարեդարյա մարդու` Հոմո էրեքտուսի կողմից 400.000 տարի առաջ սոճու փայտից պատրաստած 1,8-ից մինչև 2,5 մետր հասնող, երկու ծայրերից լավ սրված նիզակներ, որոնք, համարվելով ամբողջական տեսքով պահպանված աշխարհի ամենահին որսորդական զենքերը, ստիպեցին մեզ հիմնովին փոխել մեր պատկերացումները նախնադարյան մարդու մշակութային ու սոցիալական զարգացումների մասին ու վերաշարադրել Եվրոպայի պատմության դասագրքերը: ԱյԺմ կարելի է պատկերացնել հաճախ սեփական պատմահայեցողությամբ մեծացող հայ երիտասարդի մտքի ու զգացումների պոռթկումը: Չէ՞ որ բազմաթիվ հետաքրքիր դրվագներով հայտնի, իր` Հայաստանի հազարամյակների պատմության համեմատ երիտասարդ թվացող Եվրոպան այԺմ արդեն նոր կերպարով է ներկայանում, որին ինքը տեղում անձամբ տեսնում ու շոշափում է, զուգադրում հայկականը գերմանականին:
Հանդիպման ծրագիրը բնորոշվում էր երկու կաևոր առանձնահատկությամբ. հաշվի առնելով հայ տպագրության 500-ամյա հոբելյանը և Յունեսկոյի կողմից այս տարի Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման փաստը, ԳԿԽ-ն Գերմանիայի հայ համայնքի համար տարին հռչակեց այստեղ Հայկական գրադարան և արխիվ հիմնելու տարի: <<Հայ Ակադեմիականների Միություն-1860>> գիտամշակութային կազմակերպության կողմից տարիներ առաջ մանրակրկիթ մշակած սույն ծրագիրը այԺմ իրականություն է դարձնում ԳԿԽ-ն: Այս նշանաբանի տակ էլ անցկացվեց հերթական երիտասարդական հավաքը:
500-ամյա հոբելյանի և Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի մասին <<Հայ գրքի 500-ամյա հոբելյանը Գերմանիայում>> թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանին փոխարինած Հերմինե Բուխհոլց-Նազարյանը, որը ներկաներին մանրամասն ծանոթացրեց հայ գրքի տպագրության պատմությանն ու Գերմանիայի Հալլե քաղաքում պրոֆ. Ա. Դրոստ-Աբգարյանի ղեկավարած <<Մեսրոպ-հայագիտական կենտրոնի>> կողմից այս տարի կազմակերպած հայ գրքի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Հայաստանից բերված միջնադարյան Հայաստանի տպագիր բազմաթիվ գանձեր: Հաջորդ դասախոսությունը պատրաստել էր երիտասարդ պատմաբան Մարինե Խլղաթյանը, ով մանրամասն ներկայացրեց հայ հեթանոսական մշակույթը և սփյուռքահայ երիտասարդներին պատմեց իր հայրենի Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում դեռևս պահպանված հեթանոսական տոների ու սովորույթների արձագանքների մասին:
ԳԿԽ-ի վարչության երիտասարդական հարցերի պատասխանատու դր. Ասպետ Անթապլյանը համոզված է, որ <<ինքնահաստատման տանող ամենակարճ ճանապարհը ինքնաճանաչումն է>>: ԳԿԽ-ի երիտասարդական եռօրյա հանդիպումներին թերևս կարելի է նաև մանկավարԺական ուրույն մեթոդ անվանել, քանզի կազմակերպիչները կարողանում են հաշված օրերի ընթացքում երիտասարդներին փոխանցել հայոց պատմության ու մշակույթի բազմաթիվ կարևոր փաստեր ու տեղեկություններ, ձգտում նրանց կրթության մեջ լրացնել այն բացը, որը չի փակում գերմանական կրթական համակարգը:
Եռօրյա հանդիպման հաջորդ ինքնատիպ դրվագը Շյոնինգենի քաղաքապետի այցելությունն էր հայ երիտասարդներին: Այցելությանը նախորդած երեկոյի ու գիշերվա ընթացքում ԳԿԽ-ի ատենադպրուհի Սոնա Հակոբյանը նկարեց մի գեղաշուք նկար, որը քաղաքապետարանի կենտրոնական սրահում կախված տեսնելու ցանկությամբ հունիսի 10-ի առավոտյան Երիտասարդ Հայեր հանձնախմբի անդամներ Յեղշա Բաքրջյանն ու Արամազդ Սարգիս-Կարապետյանցը հանձնեցին քաղաքապետ Հենրի Բեսեկեին: Նկարը շատ խոսուն էր, հագեցած ուրույն պատկերներով, որոնք մտահաղացվել էին հեղինակի ու հավաքի մասնակիցների կողմից: Նկարում հայկական բնաշխարհի (Արարատ, փշատենի, ծիրան, նուռ), հայ արվեստի (Զվարթնոցի տաճար) և Գերմանիայում պատմական հայտնի դեմքեր դարձած հայ անհատականությունների (կայսրուհի Թեոֆանու, Գերմանիայում Նիկոլաուսի տոնը հաստատած հայ իշխանուհի, գործարար Չիլինգհիրյան, ՉԻԲՕ կոնցեռնի համահիմնադիր ու իր անունով անվանակոչող), եռամիությունն էր, զուգակցված հյուրընկալ քաղաքի պատմությունն (քաղաքի եկեղեցի) ու ներկան (քամու ուԺը էլեկտրականության վերածող պտտվող հզոր աշտարակներ) խորհրդանշող առավել փոքրածավալ պատկերներով: Հայերին և գերմանացիներին բնորոշող այս խորհրդանիշներին միավորում էր երկու երկրների դրոշների հարակցությունը: Գերմանիայում հայկական խորհրդանիշների վերհանումն ու տարածումը բացի ուսուցողական ու ճանաչողական մեծ արԺեք ներկայացնելուց, ունի քարոզչական մեծ նշանակություն և Ժողովրդական լայն զանգվածների հարթության վրա բարձրացնում է հայ Ժողովրդի ընդհանուր հեղինակությունը, նպաստում Գերմանիաում հայերի ու հայկական կառույցների ավելի արդյունավետ ու հաջող գործունեությանը: Քաղաքագլխի հետ հանդիպումը տևեց մի քանի Ժամ և ավարտվեց ԳԿԽ-ի վարչության կողմից պարոն Բեսեկեին ներկայացված հետագա համագործակցության կոնկրետ առաջարկների դրական ընդառաջումով: Համոզված ենք, որ ԳԿԽ-Շյոնինգենի քաղաքապետարան համագործակցության հաջող զարգացումների մասին, հետագա հոդվածներում դեռևս առիթներ կունենանք անդրադառնալու:
Հավաքի փակմանը նախորդած Ժամերին մասնակիցներն ամփոփեցին եռօրյա ծրագրը, ներկայացրին հաջորդ հավաքի տեղի ու թեմայի մասին առաջարկներ և ընտրեցին ԳԿԽ-ի Երիտասարդ Հայեր 7 հոգուց բաղկացած հանձնախմբի նոր վարչություն, որը ԳԿԽ-ի վարչության հետ միասնաբար գալիք երեք տարիների ընթացքում պետք է կազմակերպի երիտասարդական հաջորդ հանդիպումները:

Իսկ հայ երիտասարդների ուսումնամշակութային ու հանգստի ավանդական ծրագրին ծանոթանալու եկած շրջանային կենտրոնական թերթի լրագրող տիկին Մելանի Շփեխթը չթաքցնելով իր հիացմունքը Braunschweiger Zeitung-ի հաջորդ օրվա (12.06.2012) համարում անդրադառնում է հանդիպման երևույթին և քաղաքապետարանին նվիրած գեղազարդ նկարին` արձանագրելով հետևյալը. <<Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը երիտասարդ աղջիկներին ու տղաներին հրավիրել էր Շյոնինգեն: Նրանք քայլում են երկու մշակույթների հետքերով… Երիտասարդ հայերը Շյոնինգենից մեկնում են շրջանի մասին ամբարած հարուստ գիտելիքներով` քաղաքին թողնելով մի փոքրիկ Հայաստան>>:
Ազատ Օրդուխանյան
Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախագահ
24 հունիս 2012թ. , Բոխում, Գերմանիա

 
Դիտել են 112 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info